Մամուլի տեսություն
«Ժողովուրդ». Արտակարգ դրությունը Հայաստանում եւ աշխարհում
«Ժողովուրդ». Արտակարգ դրությունը Հայաստանում եւ աշխարհում 24/03/2020 10:39

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը երեկ ի վերջո երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվել է դեռ մարտի 20-ին, սակայն դրանից հետո փոփոխություններ են կատարվել, նոր առաջարկներ ընդունվել եւ նախագծի վերջնական տարբերակն ընդունվեց երեկ:

Եվ հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, ապա այս խախտումը ենթադրում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոնի զբաղեցումը կամ գործունեությամբ զբաղվելը կասեցնելով առավելագույնը 2 տարի ժամկետով»:

Մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոններից բացի սահմանվեցին նաեւ կանոններ ԶԼՄ-ների համար: Եվ ամրագրվել է լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման եւ տարածման կանոնները խախտելու հանգամանք:

Ըստ այդմ, լրատվական գործունեություն իրականացնողները կենթարկվեն վարչական տույժի, եթե արտակարգ դրության ընթացքում խախտեն տեղեկությունների հրապարակման սահմանափակումները: Եթե նախատեսված տույժին ենթարկված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում չհեռացվի, ապա եւս մեկ անգամ տուգանք կնշանակվի՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով։

Սակայն նկատենք, որ բացի Հայաստանից միայն Հոնդուրասն ու Ռումինիան են, որոնք նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի դեմ պայքարի շրջանակներում՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանափակել են խոսքի ազատությունը։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է մի քանի երկրների փորձը: Եվ այդ երկրների մեծ մասում արտակարգ իրավիճակի մասին որոշումները կարգավորվում են հրամաններով, որոշումներով եւ տարբեր իրավական ակտերով։ Եվ միայն Ռումինիայի եւ Հոնդուրասի արտակարգ դրության մասին որոշումներն են, որ ներառում են գրաքննության մասին կետ:

Իհարկե, մեծ թվով երկրներ են առկա, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել, սակայն գրաքննությունը բացակայում է: Օրինակ առանց որեւէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում:

Եվ օրինակ ուշագրավ է, որ Պորտուգալիայի դեպքում անգամ հատուկ որոշմամբ ամրագրված է, որ արտակարգ դրության ժամանակ անթույլատրելի է խոսքի ազատության սահմանափակումը»:

Այլ հոդվածներ
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան
Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ
Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ