Life
Լավ լուր․ այս օրերին հնարավոր կլինի տանը մեկուսացած հարազատներին դեղ, սնունդ կամ ցանկացած այլ անհրաժեշտ միջոց առաքել այս տարբերակով
Լավ լուր․ այս օրերին հնարավոր կլինի տանը մեկուսացած հարազատներին դեղ, սնունդ կամ ցանկացած այլ անհրաժեշտ միջոց առաքել այս տարբերակով 24/03/2020 09:23

Աջակցելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ինչպես տեղեկանում ենք, նոր առաջարկով է ներկայանում նաև Yandex Taxi-ն՝ թեթևացնելով արտակարգ դրությամբ պայմանավորված առօրյա անհարմարությունները։

Լիարժեք կիսելով մտահոգությունը, որ շփումներն այսօր, վարակի տարածմամբ պայմանավորված, առավել քան վտանգավոր են, միաժամանակ պետք է խոստովանենք, որ սահմանափակումներն անուղղակիորեն որոշ բարդություններ են բերել․ սա հատկապես լավ կհասկանան առանձին ապրող տարեց ծնողների, հարազատների խնամքով զբաղվող քաղաքացիները կամ նրանք, ում աշխատանքը փաստաթղթաշրջանառություն է ենթադրում, իսկ այսօր դա կազմակերպելը խիստ բարդացել է։
 
Հաշվի առնելով այս ու նմանօրինակ տասնյակ նրբություններ՝ Yandex Taxi-ն առաջարկում է առաքում ծառայությունը՝ մայրաքաղաքի ողջ տարածքում․ հետագա ծրագրերում նախատեսված է էլ ավելի ընդալայնել առաքման աշխարհագրությունն ու ներառել ողջ երկրի տարածքը։ Օնլայն տաքսի ծառայության առաջարկած նոր հնարավորությունը, որն այուհետ մշտական բնույթ է կրելու, կլինի անվտանգ, արագ, և մատչելի․ առաքումների արժեքը՝ սկսած 400 դրամից։
 
Հատուկ վերապատրաստում անցած վարորդները առաքման պատվիրատուից կվերցնեն ծանրոցն ու այն կհանձնեն հասցեատիրոջը՝ առձեռն կամ ձեր նախընտրած ցանկացած այլ տարբերակով․ օրինակ՝ կթողնեն ձեր նշած դռան մոտ՝ կրկին կանխելով շփումները։
 
Առաքում պատվիրելու մեխանիզմը շատ պարզ է՝ ճիշտ այնպես, ինչպես տաքսի ենք պատվիում․ այս դեպքում միայն պատվիրելիս պետք է նշել պատվիրատուի, հասցեատիրոջ հեռախոսահամարներն ու վճարումն անել անկանխիկ՝ կցված բանկային քարտի միջոցով (կրկին կանխելով առձեռն շփումները)։
 
Պատվերը հաստատելուց անմիջապես հետո հասցեատերը կստանա մեքենայի ու վարորդի վերաբերյալ հաղորդագրություն: Այսինքն առաքման պատվիրատուն ստիպված չի լինի անընդհատ զանգահարել վարորդին և վերահսկել ուղղությունը, փոխարենը օնլայն կարող է հետևել երթուղու ողջ ընթացքին։
 
Yandex Taxi-ից օգտվողները լավ գիտեն՝ այս ընկերությունը չի սիրում սպասցնել, ինչպես տաքսին է տեղում լինում հաշված րոպեների ընթացքում, նույն սխեման էլ գործում է առաքման դեպքում։ Առաքման պատվիրտու կարող է լինել օրինակ՝ յուրաքանչյուր քաղաքացի՝ ով իր տարեց հարազատներին դեղ պետք է փոխանցի, ռեստորան, սրճարան կամ ցանկացած այլ հաստատություն, որը մեկ կամ բազմակի առաքումների կարիք ունի, գործատու, որն իր աշխատակիցներին փոխանցելու փաստաթղթեր կամ փաթեթներ ունի և վերջապես յուրաքանչյուր մեկն, ով պարզապես հաշված րոպեներում որևէ բան փոխանցելու անհրաժեշտություն ունի։
 

Այլ հոդվածներ
Քանյե Ուեսթի դպրոցական նկարները գնահատել են 23 հազար դոլար
Քանյե Ուեսթի դպրոցական նկարները գնահատել են 23 հազար դոլար
Բիլ Գեյթսի 2015թ-ի ելույթը համաճարակների/վիրուսների մասին:
Բիլ Գեյթսի 2015թ-ի ելույթը համաճարակների/վիրուսների մասին:
Playboy-ի աստղը մեկուսանալու համար զուգընկեր է փնտրում (լուսանկարներ)
Playboy-ի աստղը մեկուսանալու համար զուգընկեր է փնտրում (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը կրկին զայրացրել է թուրքերին (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը կրկին զայրացրել է թուրքերին (լուսանկար)
Կորոնավիրուս՝ ուժանակ համակարգի տակ
Կորոնավիրուս՝ ուժանակ համակարգի տակ