Մամուլի տեսություն
Հայաստանում մնացած ՌԴ 300 քաղաքացիները ոչ մի կերպ չեն կարողանում իրենց մեքենաներով անցնել սահմանը
Հայաստանում մնացած ՌԴ 300 քաղաքացիները ոչ մի կերպ չեն կարողանում իրենց մեքենաներով անցնել սահմանը 23/03/2020 16:30

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի՝ ազգությամբ հայ և ռուս քաղաքացիները, փակ սահմանների պայմաններում, չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան: Նրանք մոտ 300 հոգի են: Նախորդ երկու օրերին նրանք բողոքի ակցիա են իրականցրել Վրաստանի դեսպանատան մոտ՝ խնդրելով թույլ տալ սահմանն անցնել: Այսօր ևս նրանք պատրաստվում են ակցիա իրականացնել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից Վարդան Պալյանը:

«Ցավոք, Ռուսաստանի դեսպանատունը մեզ որևէ կերպ չի օգնում: Միայն առաջարկում են մեր մեքենաները թողնել Հայաստանում: Կայանատեղին անվճար մեզ տրամադրում են և առաջարկում են՝ գնել ինքնաթիռի տոմսեր և գնալ: Սրան մենք համաձայն չենք, նախ, որովհետև թանկ է, բացի այդ՝ մեքենաները չենք ցանկանում թողնել: Պատկերացրեք, կան մարդիկ, ովքեր այդ մեքենաներով են գումար վաստակում»,-ասաց նա:

Պալյանը նշեց, որ միակ հույսը Վրաստանի դեսպանատունն է. «Իրավիճակն ամեն օր փոխվում է: Մենք այստեղ չենք կարող երկար մնալ: Բոլորս ինչ-որ հարցերով ենք եկել ու չենք կարողանում գնալ: Գումարի, կացության խնդիր կա: Պարզապես խնդրում ենք, որպեսզի մեզ, մեր մեքենաներով թույլ տան հեռանալ»:

Նա հավելեց, որ դիմում են գրել՝ Վրաստանի դեսպանին ուղղված. «Ճիշտ է, անձամբ չվերցրեցին նամակը, ասացին, որ արկղում գցենք: Իսկ ռուսական կողմը ձեռնպահ է, անգամ դիմակներ չտվեցին»

 

Այլ հոդվածներ
Տարածված լուրերը սուտ են. պատգամավորները պարգևավճար չեն ստացել
Տարածված լուրերը սուտ են. պատգամավորները պարգևավճար չեն ստացել
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն․ «Ժողովուրդ»
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան
«Հնարավոր է նաև բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի անձը դուրս չգա և վարակը չտարածվի»․ Ռուստամ Բադասյան