Տարածաշրջան
Լարսի ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար
Լարսի ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար 23/03/2020 10:45

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 08:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Այլ հոդվածներ
Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ
Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ
Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ՀՀ սահմանապահներին, որ Ադրբեջանում չդատվի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում. factor.am
Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ՀՀ սահմանապահներին, որ Ադրբեջանում չդատվի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում. factor.am
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է
«Այսպես, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ». բեռնափոխադրողների հարցը լուծված չէ (տեսանյութ, լուսանկար)
«Այսպես, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ». բեռնափոխադրողների հարցը լուծված չէ (տեսանյութ, լուսանկար)
ԱՊՀ տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածներ թվով առաջատարը
ԱՊՀ տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածներ թվով առաջատարը