Գովազդ կայքում՝ 055 689 005
Life
Գիտություն և կրոն
Գիտություն և կրոն 21/03/2020 11:36

Վաղուց ի վեր մարդկության մեջ տարածված է մի բանավեճ՝ գիտությու՞ն, թե՞ կրոն: Շատ մտածողներ են փորձել այս հարցին լուծում տալ, ինչպիսիք են՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ, փիլիսոփաներ և կրոնական աշխարհի բազմաթիվ մտավորականներ: Այս հարցը վիճաբանություն է առաջացրել գիտնականների ու հոգևորականների միջև և դարձել համաշխարհային խնդիր:

Շատերը փորձել են զուգահեռներ փնտրել դրանց միջև, ոմանք բացառել են Աստծո գոյությունը, ոմանք էլ՝ հակառակն ապացուցել: Ըստ գիտնականների՝ այն ինչ նրանք ասում են և ապացուցում, բոլորը տեսանելի է և ցանկացածը կարող է համոզվել դրանում, իսկ այն, ինչը կապված է հոգևորի հետ, աներևույթ է և անհասկանալի:

Հոգևորականները և կրոնի մարդիկ համոզված են, որ գիտնականները ուսումնասիրում են այն, ինչ Աստված է ստեղծել, ինչպիսիք են՝ աստղերը, լուսինը,արևը և կենդանի օրգանիզմները: Եվ հենց Աստված է, որ ամենը գաղտնիքներով է ստեղծել, որպեսզի մարդը իր ապրած կյանքի ընթացքում կատարի բացահայտումներ, ստեղծի նորը, բացառի, հերքի, բայց չուրանա Աստծուն:

Որոշ գիտնականներ, որոնցից էր հայտնի ֆիզիկոս Էյնշտեյնը՝ բացառապես մեր-ում էր Աստծո գոյությունը: Նա համարձակարոն բարձրաձայնում էր, որ չի հավատում կրոնին և Աստծուն ու ըստ նրա, դա մարդկային թուլության դրսևորում է: Դրա մասին նա խոսել է 1945թ. մահվանից մեկուկես տարի առաջ գերմանացի փիլիսոփա Էրիկ Գութքինդին ուղղված նամակում. ,, Աստված բառն ինձ համար մարդկային թուլությունների լոկ արտահայտումն ու արդյունքն է, իսկ Աստվածաշունչը՝ պարզունակ լեգենդների հավաքածու, որոնք համենայն դեպս բավականին երեխայական են: Նույնիսկ ամենաբարդ մեկնաբանությունը չի կարող դա փոխել,,:

Գերմանացի մեկ այլ գիտնական և տեսաբան Մաքս Պլանկը կարծում էր հետևյալը. ,, Դուք չեք կարող հակադրել կրոնը և գիտությունը, քանի որ դրանք լրացնում են միմյանց,,:

Այս փաստերը խոսում են այն մասին, որ կարծիքներն ու տեսակետները տարբեր են եղել տարբել մարդկանց մոտ՝ անկախ նրանց կատարած աշխատանքից և զբաղմունքից: Այսօր էլ նմանատիպ կարծիքներն ու համոզմունքները շատ են և նոր հայտնաբերված տեղեկությունները չեն դադարում զարմացնել մարդկանց:

Այլ հոդվածներ
Բիլ Գեյթսի 2015թ-ի ելույթը համաճարակների/վիրուսների մասին:
Բիլ Գեյթսի 2015թ-ի ելույթը համաճարակների/վիրուսների մասին:
Playboy-ի աստղը մեկուսանալու համար զուգընկեր է փնտրում (լուսանկարներ)
Playboy-ի աստղը մեկուսանալու համար զուգընկեր է փնտրում (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը կրկին զայրացրել է թուրքերին (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը կրկին զայրացրել է թուրքերին (լուսանկար)
Կորոնավիրուս՝ ուժանակ համակարգի տակ
Կորոնավիրուս՝ ուժանակ համակարգի տակ
Շանը կապել են մեքենայից և քարշ տվել (լուսանկարներ, տեսանյութ)
Շանը կապել են մեքենայից և քարշ տվել (լուսանկարներ, տեսանյութ)