Գովազդ կայքում՝ 055 689 005
Ռազմական
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում 20/03/2020 18:54

ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ:  Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար: 

  

Այլ հոդվածներ
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է.ընդհանուր առմամբ 5 դեպք
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է.ընդհանուր առմամբ 5 դեպք
ՀՀ ՊՆ խոսնակն ուղիղ միացմամբ զրուցում է մեկուսացված զինծառայողների հետ
ՀՀ ՊՆ խոսնակն ուղիղ միացմամբ զրուցում է մեկուսացված զինծառայողների հետ
Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում
Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում
COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր