Տարածաշրջան
Սողանք՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին. «Volkswagen»-ը մնացել է հողաշերտի տակ
Սողանք՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին. «Volkswagen»-ը մնացել է հողաշերտի տակ 20/03/2020 13:06

Մարտի 20-ին՝ ժամը 08:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան մնացել է հողաշերտի տակ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ.) վնասվել է. ավտոճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից:

Փրկարարների և Գորիսի ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Այլ հոդվածներ
Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ
Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ
Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ՀՀ սահմանապահներին, որ Ադրբեջանում չդատվի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում. factor.am
Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ՀՀ սահմանապահներին, որ Ադրբեջանում չդատվի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում. factor.am
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է
«Այսպես, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ». բեռնափոխադրողների հարցը լուծված չէ (տեսանյութ, լուսանկար)
«Այսպես, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ». բեռնափոխադրողների հարցը լուծված չէ (տեսանյութ, լուսանկար)
ԱՊՀ տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածներ թվով առաջատարը
ԱՊՀ տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածներ թվով առաջատարը