Քաղաքականություն
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից․ ԵԱՀԿ
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից․ ԵԱՀԿ 20/03/2020 12:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացառիկ իրավիճակի հետ, կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը, այդ թվում օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ»:

Այլ հոդվածներ
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից
Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ Հայաստան-Ռուսաստան սահմանը բացելու առաջարկով
Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ Հայաստան-Ռուսաստան սահմանը բացելու առաջարկով
Տիգրան Ուրիխանյանի կոնֆլիկտային հարցադրումները` ՀՀ 4 վարչապետներին (տեսանյութ)
Տիգրան Ուրիխանյանի կոնֆլիկտային հարցադրումները` ՀՀ 4 վարչապետներին (տեսանյութ)
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ