Գովազդ կայքում՝ 055 689 005
Քաղաքականություն
Զորավարժություն «Իդլիբի սցենարով». Ինչի է պատրաստվում Բաքուն
Զորավարժություն «Իդլիբի սցենարով». Ինչի է պատրաստվում Բաքուն 17/03/2020 10:29

Ադրբեջանը զորավարժություն է անցկացրել Սիրիայում Թուրքիայի փորձն ուսումնասիրելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ հատուկ ուշադրություն է դարձվում «դրոնների երամին», որի օգնությամբ Թուրքիան իբր ամբողջ աշխարհին վախեցրել է Իդլիբում: Ադրբեջանը շարունակել է դրոններ գնել Թուրքիայից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի իրավիճակն աննախանձելի է նավթի գնի անկումից հետո: Չնայած այդ երկրի ղեկավարությունը հայտնում է պլան Բ և Գ ունենալու մասին, ակնհայտ է, որ Ադրբեջանը հազիվ թե դիմանա նավթի այսքան ցածր գներին: Առավել եւս, եթե նաեւ պատժամիջոցներ լինեն:

Ալիեւը հայտարարել է, որ իրենց հնարավոր չէ վախեցնել պատժամիջոցներով: Նա խոստովանել է, որ եվրոպական կառույցները դժգոհ են Ադրբեջանում ընտրություններից՝ նշելով, որ չի հավատում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին եւ Եվրախորհրդարանին: Ըստ երեւույթին, այս կառույցները Բաքվին սպառնացել են լուրջ պատժամիջոցներով: Ի պատասխան՝ Ալիեւն իր խորհրդարանի ամբիոնից տարածքային պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ «Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»:

«Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը», – ասել է նա:

Ի՞նչ է Ադրբեջանը սովորում Թուրքիայից: Բաքվում մտածում են, որ դրոնների օգնությամբ կարո՞ղ են պահպանել երկիրը, եթե աշխարհակարգի վերանայման գործընթաց սկսվի:

Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի 99-ամյակի օրը, Հայաստանում մի շարք կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել դատապարտել ու չեղարկել այդ պայմանագիրը: Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունեցել, իսկ հայկական կուսակցությունները պահանջում են Սահմանադրության նախաբանում դրույթ ներառել, որը կարող է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար ճանապարհ բացել:

Ինչի՞ն է Ալիեւը նախապատրաստում իր ժողովրդին: Նախիջեւանի պաշտպանությա՞նը, եթե ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկվի, եւ Նախիջեւանը վերադարձվի տիրոջը՝ Հայաստանին:

Այլ հոդվածներ
Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ Հայաստան-Ռուսաստան սահմանը բացելու առաջարկով
Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ Հայաստան-Ռուսաստան սահմանը բացելու առաջարկով
Տիգրան Ուրիխանյանի կոնֆլիկտային հարցադրումները` ՀՀ 4 վարչապետներին (տեսանյութ)
Տիգրան Ուրիխանյանի կոնֆլիկտային հարցադրումները` ՀՀ 4 վարչապետներին (տեսանյութ)
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
ՀՅԴ-ն արտակարգ դրության պայմաններում կառավարման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել
ՀՅԴ-ն արտակարգ դրության պայմաններում կառավարման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ