Քաղաքականություն
Բացառություն ինքնասիրահարվածների համար. վարակի համահայկական գինը
Բացառություն ինքնասիրահարվածների համար. վարակի համահայկական գինը 16/03/2020 14:00

Կորոնավիրուսը սպառնում է ոչ միայն մարդկանց, այլ նաեւ տնտեսությունների առողջությանը: Այն, որ թե ազգային տնտեսությունները, թե համաշխարհային տնտեսությունը հայտնվելու է խոր անկման փուլում, կասկածից վեր է: Ընդ որում, իրավիճակն այդ առումով առանձնահատուկ է՝ ի տարբերություն այսպես ասած սովորական տնտեսական ճգնաժամերի:

Բանն այն է, որ պետությունները ստիպված են ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Որքան մեծանում է համավարակի մասշտաբը, այդքան ավելի մեծ ծախս է պահանջում դրա դեմ պայքարը: Միեւնույն ժամանակ, առաջանում է իրավիճակ, երբ հանրությունն ու պետությունը, ստիպված լինելով ավելի շատ ծախսել, միաժամանակ սկսում է ավելի քիչ փող աշխատել՝ միանգաման հասկանալի պատճառով:

Պետություններից յուրաքանչյուրը փորձում է գտնել այդ «ռեբուսի» ինքնուրույն լուծումը, ինչպես ապահովել վարակի դեմ պայքարն ու միաժամանակ աջակցել սահմանափակող քայլերի եւ հանրային բացասական սպասումների հետեւանքով տուժող տնտեսությանը:

Ինչ ունի այդ հարցում Հայաստանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին հայտնել էր, որ շատ կարճ ժամանակում պատրաստ կլինի սպասարկման եւ ծառայության ոլորտի աջակցման ծրագիր, որը Հայաստանում առայժմ թերեւս ամենից զգալի տուժող ոլորտն է: Է՞լ ինչ ոլորտներ են, որ Հայաստանում կարող են հայտնվել տնտեսական էական խնդիրների առաջ:

Հայաստանը 2019 թվականին հայտարարել է բյուջետային մոտ մեկ միլիարդ դոլարի հավելյալ հավաքագրման մասին: Կբավականացնի՞ այդ թիվը տնտեսական ցիկլի էական անկում թույլ չտալու համար: Թե՞ կառավարությանը հարկ կլինի կոչով դիմել համայն հայությանը՝ Հայաստանի համար ամենատարբեր աջակցության հորդորով: Դա էլ իհարկե այն դեպքում, երբ ակնառու է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողնելու նաեւ արտերկրի հայերի կարողության վրա:

Դրան զուգահեռ, համահայկական կարողությունը պետք է չափվի ոչ միայն զուտ նյութական օժանդակության ներուժով, այլ նաեւ մասնագիտական: Աշխարհում տարբեր բնագավառներում էական հաջողության հասած հայտնի եւ ոչ այնքան հայտնի հայերը հնարավորինս պետք է ներգրավվեն նոր իրավիճակում Հայաստանի խնդիրները քննարկելու եւ լուծումներ մշակելու շրջանակ:

Բացառություն պետք է արվի թերեւս մարդկանց համար, որոնք անգամ ճգնաժամի մեջ շարունակում են «սիրել միայն իրենց»: Դա իհարկե հատկապես վարակի պայմաններում ունի կանխարգելիչ դրական նշանակություն, բայց հազիվ թե այդօրինակ մարդիկ էֆեկտիվ են խնդիրներ լուծելու համատեքստում:

Միեւնույն ժամանակ, առկա իրավիճակում եւս մեկ էական խնդիր է այն, որ պետք է ապահովվի ընթացիկ ճգնաժամային վիճակում եկամուտների բաշխման հնարավորինս արադարացի համակարգ, խուսափելով բեւեռացման վտանգներից, որոնք եւս առկա են լինում տնտեսական ճգնաժամերի պայմաններում:

Այլ հոդվածներ
Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան
Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան
Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան
Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Հրանտ Բագրատյան
Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Հրանտ Բագրատյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից