Գովազդ կայքում՝ 055 689 005
Տեսանյութեր
Տրամաբանությունն այնպիսին է, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել. Ն. Փաշինյան (տեսանյութ)
Տրամաբանությունն այնպիսին է, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել. Ն. Փաշինյան (տեսանյութ) 16/03/2020 12:01

Այսօր՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի, որոնցից 1-ը՝ առողջացած է։

«Մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև ակնկալվող տնտեսական դժվարությունները»,-ասաց նա:

Վարչապետը հայտնեց նաև, որ եթե կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունի, ԱԺ նիստ կհայտարարվի, հարցուպատասխան կլինի՝ գնահատելու այս ընթացքում ձեռնարկված քայլերի արդյունավետությունը:

Նա ասաց, թե որոշել է փոքրիկ պարգևատրում տալ կորոնավիրուսից բուժված ՀՀ քաղաքացուն:

Վարչապետի խոսքով՝ այս պահին 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են նախապատրաստվել, մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այլ հոդվածներ
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Փաշինյանը զանգահարում է քաղաքացիներին՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում սահմանափակումներին․ ՈՒՂԻՂ
Փաշինյանը զանգահարում է քաղաքացիներին՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում սահմանափակումներին․ ՈՒՂԻՂ
Կառավարության նիստ |26 մարտ, 2020| ուղիղ միացում
Կառավարության նիստ |26 մարտ, 2020| ուղիղ միացում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն (տեսանյութ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 249 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 249 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)