Սպորտ
Ապարանում տեղի ունեցավ միջազգային, տարածաշրջանում առաջին Ձնամարտի Չեմպիոնների Լիգան
Ապարանում տեղի ունեցավ միջազգային, տարածաշրջանում առաջին Ձնամարտի Չեմպիոնների Լիգան 04/03/2020 11:22

Սույն թվականի փետրվարին Ապարանում տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին Ձնամարտի Չեմպիոնների Լիգան, որը կազակերպել էին Հայաստանի Ձնամարտի Ֆեդերացիան, Ֆինլանդիայի Ձնամարտի Ֆեդերացիայի և Ռուսաստանի Ձնամարտի Ֆեդերացիայի հետ համատեղ։ Միջոցառման հիմնական նպատակն էր պաշտոնապես բերելու այս ձմեռային սպորտաձևը Հայաստան։ Չեմպիոնների Լիգան բաց էր հանրության համար և ավելի քան 1000 դիտորդ վայելեցին ձմեռային խաղերը այս երկու օրերի ընթացքում։ Ձնամարտի Չեմպիոնների Լիգային մասնակցեցին 8 թիմ՝ թե Հայաստանից, և թե արտերկրից։

Ձնամարտի Հայաստանի Ֆեդերացիայի  համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը; Ձնամարտի Հայաստանի Ֆեդերացիայի համահիմնադիր Էդմոնդ Խաչատրյանը; Ձնամարտի Ռուսաստանի Ֆեդերացիայի համահիմնադիր, Նատալիա Սմիրնովան; Ձնամարտի Ֆինլանդիայի Ֆեդերացիայի հիմնադիր Արի Պոյլոն իրենց խոսք ունեցան Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2020 բացման արարողության ժամանակ։ Արի Պոյլոն ողջունեց բոլոր թիմերին, մաղթեց բոլորին արդար մրցակցություն և հռչակեց այս իրադարձությունը որպես լավ և խոստումնալից սկիզբ ապագայում ավելի մեծ և ընդարձակ ծրագրեր իրականացնելու համար։

Խաղերի գլխավոր մրցավարներն էին  Արի Պոյլոն և Լեո Կորհոնեն Ֆինլանդիայից, Նատալիա Սմիրնովան Ռուսաստանից և Տիգրան Պետրոսյանը Հայաստանից։ Նրանց աջակցում էին կողային մրցավարները Հայաստանից։

Մասնակիցները եկել էին Երևանից, Ապարանից, Ենոքավանից, Մուրմանսկից, Արխանգելսկից և Քեմեյարվիից։ Ողջ առաջին օրվա ըթացքում բոլոր թիմերը խաղացին միմյանց դեմ։  Ամենաբարձր միավորներ հավաքած չորս թիմերը անցան կիսաեզրափակիչ։ Դրանք էին՝ «UParan» թիմը Ապարանից, «Yell Extreme Park» թիմը Ենոքավանից, «UNO» թիմը  Մուրմանսկից և «Vityazi» թիմը Արխանգելսկից։ Ռուսական երկու թիմերը՝ «UNO» և  «Vityazi» անցան եզրափակիչ։  Խիստ մրցակցության արդյունքում «Vityazi»-ի թիմը դարձավ Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2020 հաղթող։ Երկրորդ տեղում հայտնվեց  «UNO» թիմը  Մուրմանսկից իսկ երրորդ տեղում՝ «UParan» թիմը Ապարանից։

Փակման արարողության ժամանակ ֆեդերացիայի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը նշեց, որ Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2021 կունենա էլ ավելի մեծ մասշտաբներ, և մենք կհյուրընկալենք էլ ավելի շատ միջազգային հյուրեր։

Այլ հոդվածներ
ՀՖՖ-ն հայկական թիմերին է փոխանցել ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված 388.927 եվրո «համերաշխության վճարները»
ՀՖՖ-ն հայկական թիմերին է փոխանցել ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված 388.927 եվրո «համերաշխության վճարները»
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն․ ՄՕԿ անդամ
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն․ ՄՕԿ անդամ
ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով հետաձգեց ՉԼ-ի ու ԵԼ-ի եզրափակիչները
ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով հետաձգեց ՉԼ-ի ու ԵԼ-ի եզրափակիչները
Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. պաշտոնական
Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի. պաշտոնական
Մեքսիկայում և Բրազիլիայում հետաձգվել են ֆուտբոլային մրցաշարերը
Մեքսիկայում և Բրազիլիայում հետաձգվել են ֆուտբոլային մրցաշարերը