Գովազդ կայքում՝ 055 689 005
Մշակույթ
Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին
Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին 22/02/2020 20:13

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում:

Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը:
     Այս ներկայացման շնորհիվ​ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը որպես մարդ, մարտիկ և հերոս:
     Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ և կսկսենք բեմադրական աշխատանքները:
     Այդ փուլում նախագծի աշխատանքներում​ կներգրավվեն​ Հայաստանում ոլորտի​ լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»:

Այլ հոդվածներ
Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ
Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ
Հայաստանի կինոգործիչները բաց նամակ են հղել Հայաստանի կառավարությանը և Ազգային ժողովին
Հայաստանի կինոգործիչները բաց նամակ են հղել Հայաստանի կառավարությանը և Ազգային ժողովին
Ղափլանյանի անվան թատրոնը ֆեյսբուքյան էջում կցուցադրի մի շարք ներկայացումներ
Ղափլանյանի անվան թատրոնը ֆեյսբուքյան էջում կցուցադրի մի շարք ներկայացումներ
ՀՀ-ում գործող մշակութային կառույցները բաց կլինեն վիրտուալ տիրույթում (տեսանյութ)
ՀՀ-ում գործող մշակութային կառույցները բաց կլինեն վիրտուալ տիրույթում (տեսանյութ)
Աթենա Մանուկյանի եվրոտեսիլյան երգի տեսահոլովակը պատրաստ է
Աթենա Մանուկյանի եվրոտեսիլյան երգի տեսահոլովակը պատրաստ է