Քաղաքականություն
«Նենց փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ неудобнo отвечать». Նիկոլ Փաշինյան
«Նենց փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ неудобнo отвечать». Նիկոլ Փաշինյան 20/02/2020 12:01

«Գյուղական բնակավայրերում նախկինում տները կառուցվել են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, փիլաքյան ու դրանով ամեն ինչ ավարտվում է: Թե հետո այդ տունն իրենց բարեկեցության, մտածողության, միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենում, ոչ մեկ հետագայում չի գնահատում:

Պետք է նաև էստեղ էդ տրամաբանությունից դուրս գանք ու ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով, թույլտվությամբ»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նաև Երևանում կառուցված առանձնատների խնդրին: «Պարզվում է՝ դղյակներ կան, որ սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներ ապօրինի շինարարություններ են: Ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն՝ ապօրինի շինարարությունների օրանականացման համար, որ ապօրինի կառուցեն-վերջացնեն: Որ էսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան օրինականացնի»,- հավելեց Փաշինյանը:

Դիմելով Արդարադատության նախարարին՝ հանձնարարեց հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու փորձել լուծման տարբերակներ գտնել: «Մեր երկրում նենց փաստեր են ի հայտ գալիս, որ ասում ա՝ նույնիսկ неудобнo отвечать»,- կատակեց կառավարության ղեկավարը:

 
Կառավարության նիստ 20.02.2020թ.
 
 
 

Այլ հոդվածներ
Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան
Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան
Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան
Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Հրանտ Բագրատյան
Խայտառակ վիճակում է Երևանը, ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի․ Հրանտ Բագրատյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից
Մանրամասներ` Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ նախապատրաստվող քրեական գործից