Աշխարհ
Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ
Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ 17/02/2020 16:00

Բաքվում հանրահավաքի մեկնարկից մի քանի ժամ առաջ ձերբակալվել են քաղաքական հայտնի գործիչներ և թեկնածուներ, այդ թվում՝ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին և հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը: Հանրահավաքից առաջ տասնյակ ոստիկաններ ձերբակալել են բոլոր նրանց, ովքեր փորձել են մասնակցել ցույցերին։ Ներքին գործերի նախարարությունը BBC-ին հայտնել է, որ ձերբակալվածներ չկան, կան միայն «հանրահավաքներից հեռացվածներ»: Ակցիայի մասնակիցներին ավտոբուսներով դուրս են բերել մայրաքաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ «Թուրան» գործակալության` ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել, հայտնում է «Кавказский узел»-ը:

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ծավալված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 55 մարդ, բոլոր նրանք, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնել Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների հետ:

 
Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ
 
 
 

Այլ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Չինաստանից դեպի Շիրակ.
Չինաստանից դեպի Շիրակ.
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի