Աշխարհ
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1770-ի
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1770-ի 17/02/2020 10:23

Չինաստանում փետրվարի 17-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 16-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 70 հազար 548, մահացու վախճան է արձանագրվել 1770 դեպքում, հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 2048-ով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 100, Հենանի նահանգում՝ երեք, Գուանդունի նահանգում՝ երկու մարդ:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց է անցնում 57 հազար 934 մարդ, ավելի քան 10,6 հազար հիվանդների վիճակը գնահատվում է ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե 11 հազար մարդ առողջացել է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:

Այլ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:
Չինաստանից դեպի Շիրակ.
Չինաստանից դեպի Շիրակ.
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի
Ադրբեջանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է հինգի․ Ռիա Նովոստի