Երևան 17/02/2020 16:03
ojax
Առողջապահություն
Գերմանացի սրտաբանը պատմել Է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի
Գերմանացի սրտաբանը պատմել Է, թե ինչպես իջեցնել ճնշումն առանց հաբերի 14/02/2020 15:43

Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ եւ մարզական բժշկության կենտրոնի տնօրեն եւ Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն “Focus” պորտալի հետ կայացած զրույցում պատմել Է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն Է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը եւ սխալ սննդակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա տվել Է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի Է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության: Այսպես, նրա խոսքով՝15 րոպե տեւողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5 – 8 միլիմետրով: Սակայն մասնագետը նախազգուշացրել Է, որ հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը: Նա խորհուրդ Է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը: Բժիշկը եւս մեկ արդյունավետ միջոց Է համարել երշիկի, հացի եւ պանրի կրճատումը սննդաբաժնում: Սրտաբանն առաջարկել Է դրանք փոխարինել բանջարեղենով: Բացի դրանից, նա հիշեցրել Է, որ մեծ քանակությամբ աղը նույնպես կարող Է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, ինչը նույնպես կարող Է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5 – 10 միլիմետրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այլ հոդվածներ
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը Թերլեմեզյանի Անվան Գեղարվեստի Պետական Քոլեջի հետ համատեղ անցկացրեցին մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված դոնորագրում
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը Թերլեմեզյանի Անվան Գեղարվեստի Պետական Քոլեջի հետ համատեղ անցկացրեցին մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված դոնորագրում
Մանկական մահացության ցուցանիշը նվազում է. ՀՀ ԱՆ
Մանկական մահացության ցուցանիշը նվազում է. ՀՀ ԱՆ
Սիսիան-Գորիսի փակ լինելու պատճառով պացիենտները հեմոդիալիզի ծառայություն կստանան Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում
Սիսիան-Գորիսի փակ լինելու պատճառով պացիենտները հեմոդիալիզի ծառայություն կստանան Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում
Նոր սարքը կարող Է շնչուղիների մինչեւ 40 հիվանդություն ախտորոշել մեկ ժամում
Նոր սարքը կարող Է շնչուղիների մինչեւ 40 հիվանդություն ախտորոշել մեկ ժամում
Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից
Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից