Երևան 17/02/2020 17:59
ojax
Իրավունք
Հայ արիները նշեցին Տիրոջն ընդառաջ գնալու տոնը
Հայ արիները նշեցին Տիրոջն ընդառաջ գնալու տոնը 14/02/2020 14:18

Հայ արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները փետրվարի 13-ից սկսեցին նշել Տրնդեզը: Տոնի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: Մի մասը հենց փետրվարի 13-ի առավոտյան մեկնեց Արագած լեռան Հարավային գագաթ՝ երեկոյան ծիսական արարողություն անելու համար: Մյուս խումբը մեկնեց Լոռի բերդի տարածք՝ փետրվարի 14-ի առավոտ ծեգին ծիսական արարողության համար:

Այսօր ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝  կավե ամաններով չրե հալվա, սալորաչրով աղանձ, կաթնահունց գաթա, կտավատի հատիկներով հացիկներ՝ արեւի տեսքով:

Հետո հայ արի քրմերը փակ գաղտնածես անցկացրին՝  Տիեզերքի Արարչին եւ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը: Ներկաները վառեցին Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան կրակը:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայկական տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը Մեկարարչական բազմաստվածային համակարգին:

Հայ Աստվածների պատվին եւս կրակներ վառվեցին:

Գինեձոներից ու փառաբանումներից հետո սկիզբ առավ հայոց խաղն ու երգը:

Օրվա վերջում Հայ արիական միաբանության անդամները աշխատանքային խորհրդակցություն կանցկացնեն: Օրակարգում Արցախի խնդիրն է, ներքաղաքական հարցեր: Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կխոսի արտաքին մարտահրավերներից:

Այլ հոդվածներ
Հնդկաստանի դեսպանատունն առաջարկել է Երևանում տեղադրել Գանդիի արձանը
Հնդկաստանի դեսպանատունն առաջարկել է Երևանում տեղադրել Գանդիի արձանը
Արման Գևորգյանը ներկայացրել է իր հումորային նոր շոուն
Արման Գևորգյանը ներկայացրել է իր հումորային նոր շոուն
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան
Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին
Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին