Երևան 17/02/2020 16:49
ojax
Քաղաքականություն
Եվ «Այո»-ն, և «Ոչ»-ը կարող են հաղթել, կամ «Ազատագրել դաշնակցին»-3
Եվ «Այո»-ն, և «Ոչ»-ը կարող են հաղթել, կամ «Ազատագրել դաշնակցին»-3 14/02/2020 13:22

Տարածված կարծիք կա, իբր Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը հնարավոր չէր լինի առանց նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների աջակցության։ Հեղափոխությունից գրեթե 2 տարի անց, լրջորեն չի քննարկվել հեղափոխությանն աջակցություն ներկայացրած ուժերի, անհատների քաղաքական և արժեքային մոտիվացիան։ Ընդունված է համարել, որ նախկինների հատվածական աջակցությունները պայմանավորվել են անձնական, խմբային կամ տնտեսական շահերով։ Բայց չի բանաձևվել այդ շահերը միավորող քաղաքակրթական արժեքը։

Եվ ուրեմն, ո՞ր արժեքն ու քաղաքական մոտիվացիան են միավորել տարբեր ճամբարների քաղաքական գործիչներին հեղափոխության ժամանակ, և կարո՞ղ են նույնկերպ միավորել, կամ նվազագույնն՝ օգնել ճիշտ դիրքավորվելու ապրիլի 5-ի հանրաքվեի ժամանակ։

Նախկինների ղեկավարները (ինչպես նաև ներկաները, և ընդհանրապես, ցացկացած ողջամիտ իշխանություն) փորձում էին ապահովել սոցիալական բունտ չառաջացնելու նվազագույն սոցիալական պահանջները։ Սակայն դա բավարար հիմք չի տալիս ենթադրելու, որ նրանք (ինչպես նաև՝ ներկաները) մերժում են հայ ժողովրդի ազատ ապրելու Աստվածատուր իրավունքը։ Օրինակ՝ Աշոտ Նավասարդյանի հիմնած Հանրապետական կուսակցությունը Անկախության գաղափարի առաջամարտիկներից մեկն է եղել։ Եվ գրեթե բացառվում է, որ այսօր այդտեղ չլինեն անհատներ, որոնք անկախության և ժողովրդավարության արժեքների կրողներ են։

2018-ի համաժողովրդական հուժկու ալիքը չէր կարող չառաջացնել իրական անկախական և ժողովրդավարական շարժում ձևավորելու հույս։ Այլ հարց է, թե ներկաներն ինչքան են կարողանում արդարացնել այդ հույսը։ Նույնպես և այժմ՝ երբ ընթանում է «Արդարադատության հեղափոխություն», անկախականները, ենթադրաբար, պետք է լցվեն հույսով, որ դատարանն, այդ թվում՝ ՍԴ-ն կբարեփոխեն և կպաշտպանեն անկախության և ժողովրդավարության արժեքները։ Սակայն ներկա գործընթացների մանիպույլատիվ քողը մղում է ոմանց դիրքավորվել ապաքաղաքական հարթակներում։ Նման մանիպուլյացիաներից զերծ մնալու համար քաղաքական համայնքը Ապրիլի 5-ին «Այո»-ի ու «Ոչ»-ի պայքարը պետք է դիտարկի որպես պարոն Թովմասյանին ազատություն պարգևելու պայքար՝ նրան անիրավ շահագործելու դեմ։

Այնինչ՝ արժեքային-քաղաքակրթական տեսակետից կարևոր չէ, թե ինչը կհաղթի՝ «Այո՞»-ն, թե՞ «Ոչ»-ը։ Կարևոր է, որ հաղթի գործորդը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Այդպիսի հաղթանակ հնարավոր է տոնել, երբ հանրաքվեն դիտարկվի արժեքային անկյունից։ Այսինքն՝ թե՛ «Այո»-ի, թե՛ «Ոչ»-ի ճամբարը կարող են հաղթել, եթե ընտրեն հանուն «Արդարադատության ապագաղութացման»։

 Հայկ Միրզոյան, Պահպանողական կուսակցության անդամ

Այլ հոդվածներ
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիեւը
Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիեւը
Հանդիպել են Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները
Հանդիպել են Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
ՄՅՈՒՆԽԵՆԻ ՁԵՒԱՉԱՓՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է՝ «ԶՐՈՒՅՑ» ՁԵՒԱՉԱՓՈՎ
ՄՅՈՒՆԽԵՆԻ ՁԵՒԱՉԱՓՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է՝ «ԶՐՈՒՅՑ» ՁԵՒԱՉԱՓՈՎ