Երևան 17/02/2020 17:14
ojax
Աշխարհ
Պուտինը չեզոքացնում է ՌԴ Սահմանադրական դատարանը. Զուգահեռ հայկական իրականության հետ
Պուտինը չեզոքացնում է ՌԴ Սահմանադրական դատարանը. Զուգահեռ հայկական իրականության հետ 14/02/2020 11:07

Ռուսաստանում տեղի են ունենում Սահմանադրական փոփոխությունների քննարկումներ, կազմավորվել է աշխատանքային խումբ, որը պարբերաբար նիստեր է անցկացնում Պուտինի գլխավորությամբ:

Պուտինը Սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարեց հունվարի 15-ին, ՌԴ դաշնային ժողովին հղած ուղերձում: Դրանք հիմնականում վերաբերում էին իշխանության վերակազմավորման, լիազորությունների վերաբաշխման խնդիրներին: Ժամանակի ընթացքում սակայն փոփոխությունների շրջանակը ընդլայնվել է, եւ ինչպես ասում են ռուսաստանցի փորձագետները՝ դա վկայում է այն մասին, որ Կրեմլում դեռեւս հստակ պատկերացումներ չկան մի շարք խնդիրների, մասնավորապես իշխանության մարմինների եւ նոր ստեղծվելիք պետական խորհրդի լիազորությունների մասով:

Սակայն արդեն կան կոնկրետ, պատրաստի փոփոխություններ, եւ դրանցից հետաքրքրություն է ներկայացնում մասնավորապես ՌԴ Սահմանադրական դատարանի լիազորությունների վերաբերյալ փոփոխությունը: Ըստ այդմ, ՍԴ լիազորությունները կրճատվում են, մասնավորապես փոփոխվելու է պետական ակտերը ՍԴ ուղարկելու պարտադիր նորմը, Դաշնային խորհուրդն իրավունք է ստանում դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները, եւ այլն:

Ընդ որում, ռուսաստանցի ընդդիմադիր շրջանակները նշում են, որ Ռուսաստանում սկսված այս ողջ գործընթացը հակասահմանադրական է եւ տեղ-տեղ պարզապես անցնում է մառազմի սահմանները: Պետք է նշել նաեւ, որ այս սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար հանրաքվե չի անցկացվելու, այլ նախատեսվում է «համաժողովրդական քվեարկություն», որի մեխանիզմն առայժմ հստակ չէ:

Սա հետաքրքիր է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում, թեեւ Հայաստանում չեն պատրաստվում կրճատել ՍԴ լիազորությունները: Սակայն ՍԴ կազմը փոխելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցում կան որոշ զուգահեռներ, մասնավորապես՝ ԱԺ ընդունած համապատասխան որոշումը չի ուղարկվելու ՍԴ՝ եզրակացության համար:

Ընդդիմախոսները նշում են, որ սա հակասահմանադրական գործընթաց է: Միեւնույն ժամանակ, կարծես թե ոչ ոք չի պատրաստվում կազմավորել ոչ-ի շտաբ: ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն արդեն հայտարարել են այդ մասին, Քոչարյանի ճամբարում կարծես թե նույն տրամադրությունն է: Հետաքրքիր է՝ Ռուսաստանում այս գործընթացներն արդյոք որոշակի ազդեցություն են ունեցել հայկական «ընդդիմության» որոշման վրա:

Այլ հոդվածներ
Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ
Բաքվում ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմությանն ակցիա անցկացնել. ցուցարարներին տեղափոխել են այլ քաղաքներ
Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետեւանքով
Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետեւանքով
Հնդկաստանի Գերագույն դատարանը կին սպաներին թույլատրել Է զբաղեցնել հրամանատարական պաշտոններ
Հնդկաստանի Գերագույն դատարանը կին սպաներին թույլատրել Է զբաղեցնել հրամանատարական պաշտոններ
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դրա արվարձանները
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դրա արվարձանները
Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին
Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին