Երևան 20/02/2020 16:24
ojax
Տարածաշրջան
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում 14/02/2020 09:58

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
     Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածները:

Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այլ հոդվածներ
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
Արմեն Սարգսյանն այսօր գրքեր է նվիրել տարբեր մարզերի 118 երեխաների
Արմեն Սարգսյանն այսօր գրքեր է նվիրել տարբեր մարզերի 118 երեխաների
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով
105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները