Երևան 17/02/2020 15:59
ojax
Հարցազրույցներ
Հասարակություն  ՈՐՏԵՂ ԵՆ «ՋՐՎԵԼ» ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
Հասարակություն ՈՐՏԵՂ ԵՆ «ՋՐՎԵԼ» ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ 14/02/2020 09:35

Երեւանի քաղաքապետարանի շուրջ ինտրիգները չեն դադարում։ Մեզ տեղեկություններ են հասել, որ ընդամենը մի քանի ամիս քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար աշխատած Սամվել Եղիազարյանը, աուդիտի արդյունքում մի շարք չարաշահումներ է հայտնաբերլ և հանձնել է «Իմ քայլը» խմբակցությանը, որ նրանք որոշեն ինչ անել՝ իրենց նշանակած քաղաքապետի թույլ տված խախտումների մասով։ Բնականաբար՝ ոչ մի հետեւանք դա չի ունեցել։

Եղիազարյանը ստիպված է եղել իր թղթապանակը հանձնել ոստիկանություն՝ 6-րդ վարչություն, սակայն քանի որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը Մարությանի մտերիմ ընկերն է, գործը «ջրվել» է։ Դրանից հետո էլ եղել է կանխատեսելին․ աուդիտի պետի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին Եղիազարյանը չի մասնակցել։ Պետ է ընտրվել ու նշանակվել Նիկոլ Փաշինյանի համերկրացի՝ իջեւանցի Արթուր Վարդանյանը, որը, ինչպես քաղաքապետարանի շատ աշխատակիցներ, նախկինում աշխատել է ոստիկանությունում։

Մենք կապ հաստատեցինք Եղիազարյանի հետ․ նա ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկություններն, ասելով՝ «Գիտեք, մենք ներքին աուդիտի օրենքի համաձայն՝ աուդիտորական գաղտնիքները, երբ ինչ-որ բաներ տեղյակ ենք լինում, իրավունք չունենք այլ անձանց ասելու»։ Ըստ էության, կարելի է ասել, որ Եղիազարյանը հաստատեց մեր տեղեկությունները։ Եթե դրանք իրականությանը չհամապատասխանեին, ապա անպայման կհերքեր։ Մենք մի քանի հարց էլ տվեցինք։

-Այդ տեղեկությունները մեզ է հայտնի, այնպես չէ, որ դուք եք ասել։

-Եթե հայտնի է, ապա ինձնից ի՞նչ եք ճշտում։

-Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, ո՞ւմ է վերաբերվել։

-Գիտեք, աուդիտի ընթացքում ինչ-որ մի խախտում կամ կարելի է դրան ինչ-որ տեսանկյունից չարաշահում ասել, տենց բաներ անպայման լինում են։ Ինչն էլ գնացել է, գործեր է հարուցվել, կա համակարգում։ Ճիշտ կլինի, որ դուք իրենց հարցնեք, օրինակ՝ հիմիկվա բաժնի պետին, օրինակ՝ 6-րդ վարչությանը, այ իրենց հարցրեք։ Ես աշխատանքից դուրս եկած մարդ, իրավունք չունեմ բան ասեմ։ Ես ոչ մի բան իրավունք չունեմ Ձեզ ասեմ, դա ոչ հերքել էր, ոչ հաստատել էր։ 

-Դրա վերաբերյալ դուք «Իմ քայլը» խմբակցությանը տեղյակ պահե՞լ եք։

-Գիտեք, տենց տեղեկություննեորով ես ում հետ եմ կիսվել, ասե՞լ եմ՝ ինչ-որ մեկի թե չէ, չեմ ուզում Ձեր հետ կիսվեմ, ի վերջո դա իմ իրավունքն է։

-Ձեր իրավունքն է, բայց անձնական հարց չենք տալիս, հանրության շահի հետ է կապված։

-Հանրային շահի հետ կապված ինչ-որ ունեի անելու, արել եմ, էդ առումով հանգիստ եմ։

-Դա՞ է պատճառը, որ չեք մասնակցել պետի մրցույթին։

-Չէ, դա չի պատճառը, անձնական է, իմաստ չունի ես Ձեզ ասեմ։


Զրուցեցինք նաեւ այսօր աշխատող բաժնի պետի՝ Արթուր Վարդանյանի հետ, նախկին բացահայտումների վերաբերյալ ասաց՝ այդ հարցերով դիմեք համապատասխան մարմիններին։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակը Սամվել Եղիազարյանի չպաշտոնավարարելու վերաբերյալ էլ փոխանցեց, որ դեկտեմբերին, սահմանված կարգով ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնի համար մրցույթ է տեղի ունեցել․ «Սամվել Եղիազարյանը մրցույթին չի մասնակցել, մրցույթի արդյունքում պետ է նշանակվել։ Ինքնաբերաբար, Եղիազարյանը դադարել է կատարել պետի ժպ-ի պարտականությունները»։

Այլ հոդվածներ
Վահան Բադասյանի առաջարկները Հայաստանի իշխանություններին՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապված
Վահան Բադասյանի առաջարկները Հայաստանի իշխանություններին՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապված
Հայկական հարցն անհանգստացրել է Բաքվին. արաբական նոր գարուն
Հայկական հարցն անհանգստացրել է Բաքվին. արաբական նոր գարուն
Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի՝ «միջազգային մեծ ճնշում է պետք Հայաստանի վրա» հայտարարությանը
Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի՝ «միջազգային մեծ ճնշում է պետք Հայաստանի վրա» հայտարարությանը
ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՄՅՈՒՆԽԵՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՉԱՇԽԱՏԵՑ
ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՄՅՈՒՆԽԵՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՉԱՇԽԱՏԵՑ
Աշխարհ  ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ՝ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աշխարհ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ՝ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ