Երևան 17/02/2020 15:58
ojax
Հարցազրույցներ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԴԱՏԻ ՏԱ ANALITIK.AM-ԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԴԱՏԻ ՏԱ ANALITIK.AM-ԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/02/2020 12:57

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին հրավիրեց ճեպազրույցների համար նախատեսված սրահ, որ հայտարարություն անի։ Հայտարարությունը վերաբերում էր երեկվա իր ճեպազրույցին, որտեղ, ըստ նրա, կայքերից մեկը սխալ ենթադրություն է արել ու սխալ վերնագիր դրել։

«Երեկ ես ձեզ էստեղ հարցազրույց եմ տվել, և լրատվական կայքերից մեկը, աղավաղելով, ենթադրություններ անելով վերնագիր է դրել, թե իբր ես էստեղ խոսել եմ Ստամբուլյան կոնվենցիայի մասին և ասել եմ, որ իբր հանրաքվեն նշանակում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում։ Տվյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, դուք բոլորդ էստեղ եք եղել, որևիցե մեկը ձեզանից դրա մասին չի գրել, և ես պաշտոնապես պահանջում եմ այդ կայքից հերքում հրապարակել, հակառակ դեպքում չեմ բացառում դատարան դիմելու տարբերակը՝ իմ խոսքը աղավաղելու և նման հայտարարություններ անելու համար»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Մեր հարցին՝ որ կայքի մասին է խոսքը, Սիմոնյանն ասաց՝ Analitik.am-ի, որի լրագրողը վստահ էլ չէ, որ երեկ ներկա է եղել իր ճեպազրույցին ԱԺ-ում։

Այլ հոդվածներ
Վահան Բադասյանի առաջարկները Հայաստանի իշխանություններին՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապված
Վահան Բադասյանի առաջարկները Հայաստանի իշխանություններին՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապված
Հայկական հարցն անհանգստացրել է Բաքվին. արաբական նոր գարուն
Հայկական հարցն անհանգստացրել է Բաքվին. արաբական նոր գարուն
Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի՝ «միջազգային մեծ ճնշում է պետք Հայաստանի վրա» հայտարարությանը
Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի՝ «միջազգային մեծ ճնշում է պետք Հայաստանի վրա» հայտարարությանը
ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՄՅՈՒՆԽԵՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՉԱՇԽԱՏԵՑ
ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՄՅՈՒՆԽԵՆԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՉԱՇԽԱՏԵՑ
Աշխարհ  ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ՝ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աշխարհ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ՝ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ