Երևան 20/02/2020 14:16
ojax
Ռազմական
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ 12/02/2020 12:14

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում հետաքննություն են իրականացրել եւ նոր բացահայտումներ արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանի մասով:

Մասնավորապես, գնդապետ Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Եվ երկու փուլով անցկացված եւ հաղթած ընկերությունները ինչ-ինչ հանգամանքներում մրցույթից դուրս են մնացել: Գնդապետ Գալստյանը կրկին ՊՆ կարիքների համար մրցույթի մասին է հայտարարել, որին մասնակցել է իր կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, եւ հենց նրա հետ էլ կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պն գնդապետ Արթուր Գալստյանը հայտնեց. «Ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ»:

Չնայած գնդապետը հերքում է իր կապը, սակայն նախարարությունում կասկածում են, թե Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում. մի մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղայի ընկերությունը, որոնցից մեկով էլ իրավապահները այս օրերին քննություն են իրականացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
Պետական պարգևները հանձնվել են ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին
Պետական պարգևները հանձնվել են ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին
Էքսկլյուզիվ  «ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԲ-ՈՒՄ ԵՒ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ
Էքսկլյուզիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԲ-ՈՒՄ ԵՒ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ. ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ. ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ
ՊՆ Գնդապետին Հարցաքննության Են Կանչել. Դավիթ Տոնոյանն Անցել Է Կտրուկ Քայլերի
ՊՆ Գնդապետին Հարցաքննության Են Կանչել. Դավիթ Տոնոյանն Անցել Է Կտրուկ Քայլերի