Երևան 20/02/2020 14:46
ojax
ՏՏ
#Xiaomi-ն կթողարկի աշխարհի ամենահզոր սմարթֆոնը
#Xiaomi-ն կթողարկի աշխարհի ամենահզոր սմարթֆոնը 08/02/2020 17:37

Համացանցում են հայտնվել Xiaomi Mi 10 Pro-ի փորձարկման արդյունքները: Համաձայն դրանց՝ այն աշխարհի ամենահզոր սմարթֆոնն է, գրում է չինական Digital Chat Station բլոգը:

Ըստ բլոգի՝ Xiaomi ընկերությունը նոր սմարթֆոնի արտադրությունը կսկսի մոտակա ժամանակներս: Հեղինակը վկայակոչում է սինթետիկ AnTuTu թեստերի արդյունքները, ըստ որոնց Mi 10 Pro-ն վաստակել է գրեթե 600 000 միավոր: Նշվում է, որ Xiaomi Mi 10-ի սովորական տարբերակը նմանատիպ թեստում ստացել է մոտ 560 000 միավոր: Հայտնի է, որ սմարթֆոնը կունենա 120 հերց հաճախականությամբ էկրան, Qualcomm Snapdragon 865 պրոցեսոր, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 66 վատտ հզորությամբ արագ լիցքավորվող մարտկոց:

Համաձայն AnTuTu թեստերի տվյալների՝ հունվաին շուկայում ամենաարդյունավետ սմարթֆոնը Vivo iQOO Neo 855-ն է եղել, որը հավաքել է 504 000 միավոր:

Այլ հոդվածներ
Հաքերները կոտրել են Facebook-ի երկու էջերը Twitter-ում․ #Politico
Հաքերները կոտրել են Facebook-ի երկու էջերը Twitter-ում․ #Politico
«Չինաստանի #5G ցանցի զարգացումը միջազգային սպառնալիք է»․ ԱՄՆ գլխավոր դատախազ
«Չինաստանի #5G ցանցի զարգացումը միջազգային սպառնալիք է»․ ԱՄՆ գլխավոր դատախազ
#Windows 10-ի թարմացումը զրկում է օգտատերերին ինտերնետից
#Windows 10-ի թարմացումը զրկում է օգտատերերին ինտերնետից
#WhatsApp-ում օգտատերերի անձնական տեղեկատվությունը կրկին վտանգված է
#WhatsApp-ում օգտատերերի անձնական տեղեկատվությունը կրկին վտանգված է
#Twitter-ը ծրագրում է նշագրել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը
#Twitter-ը ծրագրում է նշագրել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը