Զբոսաշրջություն
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով 21/01/2020 09:43

Ինչպիսի՞ն էր 2019 թվականը տուրիստական ներհոսքի համատեքստում, նախորդ տարիների համեմատ որակական փոփոխություններ արդյոք կա՞ն՝ եթե այո, ապա ո՞ր ուղղությամբ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը պատասխանեց․ «Մեկ բառով եթե ասեմ՝ տարին բավականին դրական էր։ Ե՛վ զբոսաշրջային ցուցանիշների տեսանկյունից, և՛ ճանաչելիությանն ուղղված քայլերի տեսանկյունից Հայաստանի դիրքերը բարելավվեցին։ Հայաստանին տարբեր հեղինակավոր պարբերականներում սկսեցին ուշադրության արժանացնել։ Այսինքն՝ աշխարհում Հայաստանի մասին սկսեցին խոսել։ Դրա արդյունքը մենք 2020-21 թվականներին կտեսնենք, բայց, ընդհանուր ամփոփման տեսանկյունից, 2019 թվականը քանակական և որակական փոփոխությունների տարի էր։

Նախկինում զբոսաշրջիկները դժգոհում էին գործող ենթակառուցվածքներից։ Ներկայումս էլ, իհարկե, որոշակի դժգոհություններ կան։ Հիմնական դժգոհությունը, որը կապված էր ճանապարհների հետ, կարծես թե, տարեվերջին լուծվեց։ Տարբեր խնդիրներ էին առաջ քաշվում նաև ծառայությունների մատուցման հետ, տեղերի մասին իրազեկման հետ։ Դրանք այն խնդիրներն են, որոնք նախկինում էլ կային, և որոշ ժամանակ կշարունակվեն լինել, մինչև մենք փորձենք համընթաց քայլել թվային տեխնոլոգիաներին»։

Իսկ ո՞ր ուղղություններից էին 2019 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկները, կա՞ն տվյալներ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Սուսաննա Սաֆարյանը պատասխանեց․ «Այո, կան։ Իրականում այցելող երկրների դեմոգրաֆիան չի փոխվել՝ միայն թվային ցուցանիշներն են փոխվել։ Հիմնականում այցելությունները եղել են Ռուսաստանից, մեր հարևան Վրաստանից ու Իրանից, որովհետև հասանելիությունն ավելի հեշտ է։ Զբոսաշրջիկներ ենք ունեցել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից, որոնց շարքը գլխավորում է Գերմանիան»։
Աղբյուրը՝ https://www.1in.am/2689142.html

Այլ հոդվածներ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔ