Երևան 20/02/2020 15:37
ojax
Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ 02/11/2019 20:43

Արտավազավանքը կառուցվել է 6-7 դդ-ում: Գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղից 0.5 կմ արևմուտք: Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով։ Վանքի մայր եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում, կենտրոնագմբեթ է, թաղը պահում են 4 կամարները, վերանորոգվել է 11-րդ և 13-րդ դարերում։ Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք և միայն արևմտյան խորանն է, որտեղից բացվում է եկեղեցու մուտքը, և այն ևս ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի։ Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դարում կառուցված միանավ սրահին։ Վանական համալիրի մյուս կառույցը միանավ բազիլիկ եկեղեցի է, որ կառուցվել էր 7-րդ դարում։ Իր սկզբնական կառուցվածով պահպանվել է մինչև 12-րդ դարի 20-ական թվականները և միայն դրանից հետո են իրականացվել վերականգնողական աշխատանքներ։ Դրա վկայությունն է խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը։ Երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված են։ Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում 13-14 դարերում վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ։ Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔ