Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿՈւՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ
Հայաստանի անտեսված գանձերը. ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿՈւՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ 02/11/2019 20:36

Վանական համալիր Կուսանաց անապատը կառուցվել է 17 դ-ում: Գտնվում է Սյունիքի մարզի Հին Շինուհայր գյուղատեղիի հարավային կողմում՝ ձորեզրին: Հայ ճանապարհորդ, վաճառական Զաքարիա Ագուլեցու՝ 1669 թվ-ի այցելության ժամանակ անապատն ուներ 60 միանձնուհի։ Ըստ շինարարական արձանագրության, անապատի Սուրբ Աստվածածին՝ մեկ զույգ խաչաձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով երկթեք ծածկով եռանավ բազիլիկը կառուցել է ագուլիսցի մահտեսի Ազարիան 1676 թ.-ին՝ վասպուրականցի ճարտարապետ Ուստա Մուրադի ձեռքով։ Հարավային կողմում կանգուն երկու թաղակիր կամարներով սեղանատունը կառուցել են ցղնեցի Հովհաննեսը և նրա որդի Աստվածատուրը՝ 1720 թվականին։ Անապատը 17-րդ դարի վերջին դարձել է գրչության կենտրոն, իսկ միանձնուհիների թիվն անցել է 100-ից։ Այստեղ 1694 թվականին գրված Ավետարանի հիշատակարանում նշվում է, որ այն գրչագրել է Հռիփսիմե կրոնավորը Շնհերի կուսանաց անապատ, որտեղ կար 120 միանձնուհի։ Սակայն 18-րդ դարի մենաստանը անմխիթար վիճակում էր, Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսի 1735 թվականի այցելության ժամանակ կար ընդամենը 20 միանձնուհի, իսկ շինությունները կիսավեր էին։ 19-րդ դարի վերջին անապատի համալիրի ներսում կառուցվել է դեպի ընդհանուր պատշգամբ բացվող դասասենյակներով եկեղեցական-ծխական դպրոց։ Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)