Երևան 20/02/2020 15:12
ojax
Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍԲ. ԱՌԱՔԵԼՈՑ
Հայաստանի անտեսված գանձերը. ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍԲ. ԱՌԱՔԵԼՈՑ 02/11/2019 20:36

Վանական համալիր Սբ. Առաքելոցը կառուցվել է 13-14 դդ.-ում: Գտնվում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 2 կմ արևմուտք՝ Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա: Գլխավոր եկեղեցին գտնվում է հյուսիսարևմտյան կողմում, նրա հյուսիսային պատը միաժամանակ պարսպի մի մասն էր կազմում։ Գմբեթավոր դահլիճով, ուղղանկյուն հատակագծով շինություն է, որի գմբեթը կառուցված է երկայնական երկու պատին կից որմնամույթերն իրար միացնող չորս կամարների վրա։ Միակ դուռը արևմտյան կողմից է՝ ժամատնից։ Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից։ Դրսից պատերը սրբատաշ են, ներսից՝ կոպտատաշ, կրաշաղախով սվաղված, պահպանվել են որմնանկարների մնացորդները։ Համեմատաբար լավ են պահպանվել եկեղեցու բեմի պատի մարդկանց դիմանկարների հետքերը։ Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)