Երևան 17/02/2020 18:06
ojax
Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ՄԱԹՈՍԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՄԱԹՈՍԱՎԱՆՔ 02/11/2019 20:35

Մաթոսավանքը կառուցվել է 13-րդ դարում: Գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3.5 կմ արևմուտք՝ գետի աջափնյա անտառածածկ սարահարթի վրա, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին: Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։ Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով փոքր շինություն Է, մուտքը` արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն։ Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է։ Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից։ Կան մի քանի տապանաքարեր։ Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին։ Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն է։ Մուտք ունի նաև արևելյան կողմից։ Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ։ Ունի երկու տաճար և մեկ գավիթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ։ Այժմ կիսավեր է։ Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ։ Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի: Չնայած այն հանգամանքին, որ Մաթոսավանքը գտնվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում և ունի ՀՀ Կառավարության կողմից տրված «10.3.145» համարի վկայական, այնուամենայնիվ տարեցտարի ավերվում է՝ չարժանանալով պատշաճ ուշադրության ու հոգատարության։ Այս ամենին բացասական առումով լրացնում է վանքի այցելուների վանդալիզմի դրսևորումները, որի պատճառով քանդվում են շինության պատերը, խաչքարերը վերածվում են վառված և մոմի հաստ շերտով պատված քարերի, շրջակա միջավայրը դառնում է հակահիգիենիկ վայր։ Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)