Երևան 20/02/2020 16:14
ojax
Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ԵԿԵՂԵՑԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ-ԾԱՂԿԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԵԿԵՂԵՑԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ-ԾԱՂԿԱՎԱՆՔ 02/11/2019 20:34

Ծաղկավանքը կառուցվել է 5-րդ դարում: Գտնվում է Օձուն գյուղի արևելյան մասում՝ Դեբեդի ձորեզրին: Սրահավոր միանավ դահլիճ է`12,0×8,2 մ արտաքին ընդհանուր չափերով: Մեզ է հասել կիսավեր վիճակում. պահպանված են արևելյան և հյուսիսային պատերը, մասամբ նաև՝ արտաքին սյունասրահը: Աղոթասրահն ունի արևելք-արևմուտք շեշտված ձգվածություն: Ծածկված է եղել կիսագլանաձև թաղով, առանց թաղակիր կամարների: Խորանը ինչպես հատակագծում, այնպես էլ գմբեթարդի մասում պայտաձև է: Պահպանված տվյալներից երևում է, որ սյունասրահը նախապես ունեցել է կամարակապ երեք բացվածք, փայտաշեն միաթեք ծածկ և արևելյան կողմում ավարտվել է բաց խորանով: Կամարները հենվել են պարզ խոյակներով պսակված, ուղղանկյուն կտրվածքի սյուների վրա: Հետագայում` հավանաբար XII-XIII դդ. սյունասրահը ենթարկվել է վերակառուցման. մեծացվել է նրա բարձրությունը, փակվել է արևելյան կամարի բացվածքը, ավելացվել է լայնական պատ`բաց խորանը ներառելով քառակուսի հատակագծով սենյակի մեջ: Հուշարձանն ունի ժամանակին բնորոշ ճարտարապետական զուսպ ձև, գեղարվեստական արտահայտչամիջոցների ժլատ կիրառություն: Կառուցված է տեղական մուգ կապտավուն բազալտի մաքրատաշ ոչ խոշոր քարերով: Կամարները, ինչպես նաև սրահի վերակառուցված մասերն դեղնականաչավուն ֆելզիտից են: Ըստ ավանդության` եկեղեցին Ծաղկավանք անունն ստացել է մանկական ծաղիկ հիվանդությունը բուժելու զորության համար: Կառույցի երկրորդ` Ծիրանավոր անունն էլ կապված է ծիրանազգեստ Մարիամի պաշտամունքի հետ: Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)