Երևան 20/02/2020 14:37
ojax
Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔ 02/11/2019 20:34

Խուճապի վանքը 13-րդ դարի հայկական ճարտարապետական հուշարձան է պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում, այժմ Հայաստանի Լոռու մարզի Թումանյանի շրջանում, Պրիվոլնոյե գյուղից 19 կմ արևելք՝ Լալվարի հյուսիսային փեշին: Կառուցվել է 12-13 դդ.-ում: 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի։ Վանքը կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից։ Զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է։ Մույթերը միակտուր քարից են, ութանիստ։ Խոր նախաբեմով աբսիդն ունի եռանկյունաձև խորշերով մշակված, արևելյան ճակատում բացվող երեք լուսամուտ։ Մուտքերը երեքն են՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Գմբեթի 12 նիստանի կամարաշարով զարդարված բարձրադիր թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բարձր լուսամուտ է։ Եկեղեցու արևմտյան ճակատի ողջ երկարությամբ կից է սրահ գավիթը։ Հուշարձանը ունի դեկորատիվ հարուստ հարդարանք։

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)