Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐԱՄՅԱՆՑԻ ԴՂՅԱԿ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐԱՄՅԱՆՑԻ ԴՂՅԱԿ 02/11/2019 20:33

Թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի տունը, որն Ախթալայի հպարտությունն է, այսօր անուշադրության է մատնված: Շվեյցարական ոճով կառուցված այդ հոյակերտ դղյակը շատ բան է ասում XIX դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի մասին: Ժամանակին այն ոչ միայն Արամյանցների համար է որպես հանգստյան տուն ծառայել, այլև դարձել է հայ մտավորականության հավաքատեղի: Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Խրիմյան Հայրիկը, օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և ուրիշներ: Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում: Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։ Ծնունդով ղարաբաղցի մեծանուն բարերար Միքայել Արամյանցը, ով Ալեքսանդր Մանթաշովի հետ 19-րդ դարի Կովկասի հանրահայտ նավթարդյունահանողներից էր եւ ժամանակին հայտնի էր Անդրկովկասի հայաշատ կենտրոններից մեկի` Թիֆլիսի շաքարի եւ բամբակի առեւտրի ոլորտում, տուբերկուլյոզով հիվանդ իր աղջկա բուժման նպատակով 2700 դեսյատին հող գնելով, 1895 թ. Ախթալայի բարձրադիր վայրերից մեկում կառուցել է մի դղյակ: Այն Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում է՝ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս: 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ Արամյանցի դղյակն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)