Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑԸ ԴԻԼԻՋԱՆՈւՄ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑԸ ԴԻԼԻՋԱՆՈւՄ 02/11/2019 20:32

Խորհրդային կուսակցական և պետական գործիչ Աղասի Խանջյանի ամառանոցը՝ կառուցված 1936 թվականին, փլուզման եզրին է: Ամառանոցը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոցի 15 ա հասցեում՝ անտառապատ լեռան լանջին։ Որոշ տվյալներով՝ Դիլիջան քաղաքի վեր խոյացող բլուրն ընտրել է հենց Աղասի Խանջյանը: Ժամանակին ամառանոցը Դիլիջան այցելած զբոսաշրջիկների մեծ մասի համար նախքան փլուզումը պարտադիր այցելելու վայր էր: Ավելին, հուշահամալիրի տարածքում բազում երգիչ, երգչուհիներ տեսահոլովակներ են նկարահանել: Մասնավորապես՝ Սիրուշոն իր «Շորորա» երգի տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանել է Աղասի Խանջյանի այս ամառանոցում: Հուշահամալիրն այսօր գրեթե ամբողջովին ավերված է. չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, նախշազարդ սանդուխքները, սյունազարդ պատշգամբները։ Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
2019-ը զբոսաշրջության համար դրական էր. որ երկրներն են հետաքրքրված Հայաստանով
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՇԱՏԻՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՐՏԱՎԱԶԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)
Հայաստանի անտեսված գանձերը. ԱՄՐՈՑ ԲԱՂԱԲԱՐԵԴ (Դավիթ Բեկի բերդ)